Բրիտանացիները պահանջում են ամերիկյան զորուժը դուրս բերել արևմտյան Ասիայից
Բրիտանիայի հազարավոր քաղաքացիներ և Վաշինգտոնի ագրեսիվ քաղաքականությունների ընդդիմադրիներ, բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնում:
Բողոքարարներն այսօր տեղի ունեցած ցույցերի ընթացքում դատապարտել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության ահաբեկչական քայլը և պահանջել են ամերիկյան զորքերը դուրս բերել արևմտյան Ասիայից:
Առավել դրան, բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են BBC կորպորացիայի շենքի առջև և վանկարկել «Ո՛չ Թրամփին»,«Ո՛չ պատերազմին» կարգախոսները:
Անցած շաբաթվա ընթացքում, գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, արդեն երրորդ անգամ, բողոքարարները հանրահավաք են անցկացնում Լոնդոնում:
Վաշինգտոնի ահաբեկչական քայլի ընդդիմադիրներն ավելի վաղ ցույցեր են անցկացրել Լոնդոնում ԱՄՆ դեսպանության շենքի և վարչապետի գրասենյակի առջև: Նրանք միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել Վաշինգտոնի ահաբեկչական քայլը: