Դեմ ենք դատական ռեֆորմին․ եվրոպացի դատավորները լուռ երթ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i115582-Դեմ_ենք_դատական_ռեֆորմին_եվրոպացի_դատավորները_լուռ_երթ_են_անցկացրել
Եվրոպացի դատավորները Վարշավայում լուռ երթ են անցկացրել՝ որպես համերաշխության նշան լեհ գործընկերների հետ։
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հունվար 12, 2020 17:53 Asia/Tehran
  • Դեմ ենք դատական ռեֆորմին․ եվրոպացի դատավորները լուռ երթ են անցկացրել

Եվրոպացի դատավորները Վարշավայում լուռ երթ են անցկացրել՝ որպես համերաշխության նշան լեհ գործընկերների հետ։

Վերջիններս բողոքում են այն նախագծի դեմ, որը թույլ կտա կառավարությանն ազատել դատավորներին այն որոշումների համար, որոնք դուր չեն գա իշխանություններին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Նախագծի ընդդիմախոսները այն Լեհաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ամենավտանգավոր հարվածն են համարում։

Սույն նախագծի դեմ պայքարը ընթանում է 4 տարի։ Դեկտեմբերին այն հավանության են արժանացրել խորհրդարանի ստորին պալատում և հաջորդ շաբաթ կքննարկեն սենատում։

yerevan.today