ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i115642-ԱՄՆ_ը_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Վենեսուելայի_դեմ
ԱՄՆ-ի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 7 պաշտոնյաների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2020 05:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

ԱՄՆ-ի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 7 պաշտոնյաների նկատմամբ:

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը տարածել է հայտարարություն, որում նշված է, որ Վենեսուելայի պաշտոնաները պատժամիջոցի են ենթարկվել «Մադուրոյի կողմց խորհրդարանի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն ուղղված գործողություններին մասնակցելու պատճառով և քանի որ թույլ չեն տվել Խուան Գուայդոյին մասնակցել խորհրդարանական ընտրություններին»:

Ստիվ Մենուչինը նշել է, որ վերոնշյալ պաշտոնյաները, Մադուրոյի պահանջով, խանգարել են Վենեսուելայում ժողովրդավարության հաստատմանը:

Հունվարի 5-ին, Վենեսուելայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Լուիս Պարրան:

Սակայն ընդդիմության ղեկավարները, Կարակասի հյուրանոցներից մեկում կայացած հանդիպման ժամանակ, Գույադոյին ընտրել են որպես այդ երկրի խորհրդարանի նախագահ: