Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից
https://parstoday.ir/hy/news/world-i115820-Կոնգոյի_Դեմոկրատական_Հանրապետությունում_5_մարդ_է_մահացել_անհայտ_հիվանդությունից
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2020 08:37 Asia/Tehran
  • Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 5 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

Բոլոր հիվանդները մահացել են Կոնգոյի Կիրի քաղաքի հիվանդանոցում: Առողջապահության նախարար Ժան Կլոդ Բոլան ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում «առեղծվածային հիվանդությունը» բացահայտելու համար:

Նա նշել է, որ սա Էբոլա վիրուս չէ և հավելել, որ իրավիճակը վերահսկվում է և տեղում մասնագետները փորձել են պարզել դեպքի հանգամանքները:

«Իմ գործընկերների հետ մի քանի նմուշ վերցրել ենք և արագ տարել Կենսաբժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտ՝ Կինշասա (մայրաքաղաք – հեղ.), համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար»,- հայտնել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ շուտով Կիրի քաղաք պետք է ժամանի տվյալ ինստիտուտի մասնագետների խումբ՝ բոլոր հիվանդներին ավելի արագ խնամելու և օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև շտապ բացահայտելու հիվանդության ծագումը: