Մադուրո. «Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի նշանակություն չունեն»
https://parstoday.ir/hy/news/world-i115878-Մադուրո._Վենեսուելայի_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցները_ոչ_մի_նշանակություն_չունեն
Վենեսուելայի նախագահն անդրադառնալով այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, ասել է.«Պատժամիջոցները չեն կարող խանգարել Վենեսուելային»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2020 12:57 Asia/Tehran
  • Մադուրո. «Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ մի նշանակություն չունեն»

Վենեսուելայի նախագահն անդրադառնալով այդ երկրի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, ասել է.«Պատժամիջոցները չեն կարող խանգարել Վենեսուելային»:

«Վաշինգտոն Պոստ» թերթին տված հարցազրույցում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդգծել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցներն ապարդյուն են և չեն կարող կասեցնել Վենեսուելայի առաջընթացը»:

Մադուրոն հավելել է.«Ինձ համար նշանակություն չունի, թե Եվրոպան կամ Միացյալ Նահանգներն ինչ են անում, մեզ համար կարևոր է, թե մենք ինչ ենք անում»:

Մադուրոն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյին է ճանաչել Վենեսուելայի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունների ձախողման մեղավորը: Նա ասել է.«Պոմպեոն ապրում է երևակայության մեջ ու Թրամփին սխալ տեսակետ է հայտնում»: