Ռուսական լրատվամիջոց. Իրանի սահմանին հայտանաբերվել է ամերիկյան կործանիչ
https://parstoday.ir/hy/news/world-i116072-Ռուսական_լրատվամիջոց._Իրանի_սահմանին_հայտանաբերվել_է_ամերիկյան_կործանիչ
Ռուսաստանի պետական «Ռոսիյսկայա գազետա» թերթը, մեջբերելով արտգործնախարար Սերգեյ Լավրովին, գրել է, որ ռուսական ռադարը կարողացել է Իրանի սահմանի երկայնքով հայտնաբերել ամերիկյան ռադարախույս ինքնաթիռներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2020 14:28 Asia/Tehran
  • Ռուսական լրատվամիջոց. Իրանի սահմանին հայտանաբերվել է ամերիկյան կործանիչ

Ռուսաստանի պետական «Ռոսիյսկայա գազետա» թերթը, մեջբերելով արտգործնախարար Սերգեյ Լավրովին, գրել է, որ ռուսական ռադարը կարողացել է Իրանի սահմանի երկայնքով հայտնաբերել ամերիկյան ռադարախույս ինքնաթիռներ:

Լավրովի խոսքերով, Իրանի կողմից ԱՄՆ-ի ռազմաբազայի վրա իրականացրած հրթիռային հարձակումից մի քանի ժամ անց, ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վթարի պահին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի վեց F-35 կործանիչներ թռիչք են իրականացրել Իրանի սահմանի մոտ :

Ռուսական թերթը գրել է, որ չնայած ԱՄՆ-ն պնդում է, որ F-35 կործանիչները ռադարախույս  են, սակայն ռուսական ռադարն այդ կործանիչները հայտնաբերել է Իրանի սահմաններից 1000 կմ  հեռավորության վրա:

Հունվարի 8-ին Թեհրանի Իմամ Խոմեյնու օդանավակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց ուկրաինական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի բոլոր 176  ուղևորները: