ՄԱԿ պաշտոնյաները չեն օգտագործում WhatsApp-ը, որովհետեւ այն անվտանգ չի համարվում
https://parstoday.ir/hy/news/world-i116124-ՄԱԿ_պաշտոնյաները_չեն_օգտագործում_whatsapp_ը_որովհետեւ_այն_անվտանգ_չի_համարվում
ՄԱԿ պաշտոնյաները չեն օգտագործում WhatsApp-ը, որովհետեւ այն անվտանգ չի համարվում, ասել է կազմակերպության ներկայացուցիչն այն բանից հետո, երբ ՄԱԿ փորձագետները մեղադրեցին Սաուդյան Արաբիային պլատֆորմի օնլայն հաղորդակցությունները Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու համար օգտագործելու մեջ, տեղեկացնում է Reuters-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 05:50 Asia/Tehran
  • ՄԱԿ պաշտոնյաները չեն օգտագործում WhatsApp-ը, որովհետեւ այն անվտանգ չի համարվում

ՄԱԿ պաշտոնյաները չեն օգտագործում WhatsApp-ը, որովհետեւ այն անվտանգ չի համարվում, ասել է կազմակերպության ներկայացուցիչն այն բանից հետո, երբ ՄԱԿ փորձագետները մեղադրեցին Սաուդյան Արաբիային պլատֆորմի օնլայն հաղորդակցությունները Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու համար օգտագործելու մեջ, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ ՄԱԿ անկախ փորձագետները տեղեկացրել էին, որ իրենք տեղեկություն ունեն, որը մատնանշում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի «հնարավոր մասնակցությունը» 2018 թվականին ենթադրյալ կիբեռգրոհին, որի ընթացքում կոտրվել էր միլիարդատիրոջ հեռախոսը։ Հաշվետվությունում ասվում է, որ Բեզոսի iPhone-ը կոտրվել է վնասակար տեսաֆայլով, որն ուղարկվել է թագաժառանգի օգտագործած WhatsApp-ից։

Հարցին, թե շփվել է արդյոք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի կամ որեւէ այլ համաշխարհային առաջնորդի հետ՝ օգտագործելով WhatsApp-ը, ՄԱԿ ներկայացուցիչ Ֆարհան Հաքն ասել է. «ՄԱԿ բարձրաստիճան պաշտոնյաներին ցուցում է տրվել չօգտագործել WhatsApp-ը։ Չեմ կարծում, թե գլխավոր քարտուղարը կօգտագործի այն»։ Նա ավելացրել է, որ WhatsApp չօգտագործելու ցուցում ՄԱԿ պաշտոնական անձանց տրվել է անցած տարվա հունիսին։

https://news.am/arm/news/556286.html