Հիջաբի համաշխարհային օրը
Փետրվարի 1-ին նշվում է Հիջաբի համաշխարհային օրը (World Hijab Day): Տոնը մեծ տարածում ունի շատ երկրներում: Տոնը նշող մարդկանց հիմնական մասը իսլամի ներկայացուցիչներ են, հաղորդում է Calend-ը:
Հիջաբը մուսուլմանական աշխարհում կանանց հագուստի ատրիբուտներից մեկն է, նման հագուստով կանանց կարելի է հանդիպել նաեւ եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում եւ այլ պետություններում, որտեղ աշխարհիկ մշակույթը բավական հեռու է կամ էլ ընդհանրապես կապ չունի ավանդական, այդ թվում կրոնական այն պատկերացումների հետ, թե ինչ պետք է հագնի կինը:
Նման իրավիճակում հասարակության մեջ հիջաբով կնոջ հայտնվելը ոչ միանշանակ արձագանքի է արժանանում: Ոմանք հանգիստ են դրան վերաբերում, ոմանք՝ զարմացած, որոշները դիմավորում են բողոքով կամ անըմբռնմամբ:
Շատ դեպքերում նման հասարակական վեճերը պայմանավորված են միգրացիոն գործընթացներով, երբ մուսուլմանական մշակույթի շատ ներկայացուցիչներ տեղափոխվում են եվրոպական երկրներ, ինչը տեղաբնակների մոտ տագնապի ենթագիտակցական զգացում է առաջացնում: Այդ զգացումը, իր հերթին, էլ ավելի է ուժգնանում, քանի որ միգրանտները դարձել են քրիստոնյա երկրների ոչ թե պարզապես նոր քաղաքացիներ կամ բնակիչներ, այլ լինելով այլ մշակույթը կրողներ՝ շարունակում են ապրել նոր աշխահում՝ չփոխելով իրենց արժեքները, սովորույթները, ինչը քրիստոնյաների համար փոքր-ինչ օտար է:
News.am