ԱՄՆ պետքարտուղարն Ուզբեկստանում է
(last modified Mon, 03 Feb 2020 14:45:35 GMT )
Փետրվար 03, 2020 18:15 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարն Ուզբեկստանում է

Ուզբեկստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զարգացման բարձունքում: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Կամիլովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հարաբերությունները զարգանում են կայուն եւ կանխատեսելի: Մեր հետագա ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գործընկերության փոխշահավետ ոլորտներ գտնելուն»,-հանդիպման արդյունքներն այսպես է գնահատել Կամիլովը:

Ուզբեկստանի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ կողմերը պետք է շարունակեն աշխատել, որ վերանան երկկողմանի հարաբերություններում «նյարդայնացնող պահերը»: Ընդ որում նա շեշտել է, որ չնայած առաջընթացին, Տաշքենդը եւ Վաշինգտոնն ունեն հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է շարունակեն աշխատել:

Կամիլովը պատմել է, որ Ուզբեկստանը ցանկանում է տեսնել Կենտրոնական Ասիան որպես «կայուն զարգացման, բարգավաճման և համագործակցության տարածաշրջան»: Այդ պատճառով Տաշքենդը չի ցանկանում տարածաշրջանի խոշոր պետությունների դիմակայության «քաղաքական անցանկալի հետեւանքներն իր վրա զգալ»: Ուզբեկստանը հենվում է բարիդրացիական հարաբերությունների հաստատման վրա, ասել է ԱԳՆ ղեկավարը:

1in.am