Էրդողանը հայտարարել Է, որ չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i116576-Էրդողանը_հայտարարել_Է_որ_չի_ճանաչում_Ռուսաստանի_հետ_Ղրիմի_վերամիավորումը
Սիրիայի հյուսիսային շրջանների հարցով Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը սրվելու ֆոնին, Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2020 07:17 Asia/Tehran
  • Էրդողանը հայտարարել Է, որ չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը

Սիրիայի հյուսիսային շրջանների հարցով Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը սրվելու ֆոնին, Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը:

Ռեջեբ Թայիբ Էրդողանն այս հայտարարությունն արել է Կիեւում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամլո համատեղ ասուլիսի ընթացքում:

Սիրիայի Իդլիբի վիճակն անկառավարելի բնութագրելով, Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը անտեսում է ավելի քան մեկ միլիոն փախստականների հոսքը դեպի Թուրքիայի սահմաններ:

Առանց անդրադառնալու իր երկրի բանակայինների ապօրինի ներկայությանը Սիրիայի տարածքում, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկուշաբթի օրը, Իդլիբում Սիրիայի բանակայինների հարձակումների հետևանքով, սպանվել է ութ մարդ, այդ թվում երեք խաղաղ բնակիչներ: