Ռուսաստանը ողջունում է նավթի համաշխարհային առաջարկի նվազեցման նախագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i116694-Ռուսաստանը_ողջունում_է_նավթի_համաշխարհային_առաջարկի_նվազեցման_նախագիծը
Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է OPEC plus -ի տեխնիկական հանձնախմբի առաջարկը՝ նվազեցնել նավթի համաշխարհային առաջարկը՝ պահանջարկի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 07, 2020 11:23 Asia/Tehran
  • Ռուսաստանը ողջունում է նավթի համաշխարհային առաջարկի նվազեցման նախագիծը

Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է OPEC plus -ի տեխնիկական հանձնախմբի առաջարկը՝ նվազեցնել նավթի համաշխարհային առաջարկը՝ պահանջարկի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունը նվազեցնելու համար:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մեքսիկա այցելած Սերգեյ Լավրովը, Մեխիկոյում կայացած մամլո ասուլիսում ասել է.«Մենք ողջունում ենք այդ առաջարկը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս վերջերս Սաուդյան Արաբիայի հետ քննարկումներ է անցկացրել համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների կապակցությամբ: Նա նշել է, որ վիրուսն անշուշտ բացասաբար է ազդելու նավթի շուկայի վրա»:

«Տեխնիկական համատեղ հանձնաժողովը», որը ծառայում է որպես խորհրդատվական մարմին՝ ՕՊԵԿ-ի և ոչ-անդամ  երկրների համար, առաջարկել է 600,000 բարելով կրճատել նավթի օրական առաջարկը:

 OPEC plus  խումբը կազմում են  ՕՊԵԿ-ը և այն ոչ-անդամ երկրները, որոնց գլխավորում է Ռուսաստանը:

Փորձագետները համոզված են, որ կորոնավիրուսի պատճառով, նավթի օրական պահանջարկը նվազելու է 300-500 հազար բարելով: