Պուտինը հայտարարել Է աշխարհում իրադրության ուժգնացող անկայունության մասին
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է միջազգային իրադրության ուժգնացող անկայունության մասին: ԻՆչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ պետության ղեկավարի շնորհավորական հեռագրում, որը փետրվարի 10-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում:
«Պահանջվում են Էլ ավելի ակտիվ գործողություններ՝ նպատակամիտված ռազմավարական կայունության ապահովմանը, արդարացի աշխարհակարգի ձեւավորմանը»,- ասել Է նա: Ըստ որում նախագահը նշել Է ռուս դիվանագետների վաստակը տարբեր ուղղություններում, մասնավորապես, սիրիական կարգավորման բնագավառում: Փետրվարի 5-ին Պուտինը հայտարարել Էր, որ մարդկությունը վտանգավոր սահմանագծի Է մոտեցել տարածաշրջանային հակամարտությունների եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության համակարգի ոչնչացման պատճառով:
https://armenpress.am/arm/news/1004282.html