Անկարան ընդգծել է Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i116929-Անկարան_ընդգծել_է_Սիրիայում_Թուրքիայի_ռազմական_ներկայությունը_շարունակվելու_անհրաժեշտությունը
Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.«Սիրիայում թուրքական զորքերի ներկայությունը կշարունակվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2020 12:14 Asia/Tehran
  • Անկարան ընդգծել է Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը շարունակվելու անհրաժեշտությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.«Սիրիայում թուրքական զորքերի ներկայությունը կշարունակվի»:

Հուլուսի Աքարը երեքշաբթի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է.«Թուրքիայի զինծառայողներին կոչ է արվել հակադարձել Սիրիայի կողմից Թուրքիայի ռազմաբազաների դեմ իրականացվող ցանկացած հարձակման»:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ այդ երկրի ռազմական ուժերը դուրս չեն գալու Սիրիայի Իդլիբ քաղաքից:

Հուլուսի Աքարը օրերս սպառնացել էր, որ եթե Սիրիայի կառավարությունը մինչև փետրվարի վերջը չնահանջի Թուրքիայի դիտակետերից, Անկարան Սիրիայի հյուսիսում մեկ այլ ռազմական գործողություն կիրականացնի:

Այդ հայտարարությունն արվել է այն դեպքում,երբ  անցած օրերի ընթացքում  թուրքական զորքը մտավ Իդլիբ, սիրիական ուժերը հրետանային հարձակման ենթարկեցին այդ նահանգում գտնվող Թուրքիայի զորայինների դիրքերը: