Թուրքիան հայտարարել է, որ սպանել է տասնյակ սիրիացի զինվորների
https://parstoday.ir/hy/news/world-i117006-Թուրքիան_հայտարարել_է_որ_սպանել_է_տասնյակ_սիրիացի_զինվորների
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իդլիբում սիրիական բանակի դիրքերի դեմ թուրքական բանակի գրոհների հետևանքով, սպանվե; է 63 սիրիացի բանակային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2020 12:59 Asia/Tehran
  • Թուրքիան հայտարարել է, որ սպանել է տասնյակ սիրիացի զինվորների

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իդլիբում սիրիական բանակի դիրքերի դեմ թուրքական բանակի գրոհների հետևանքով, սպանվե; է 63 սիրիացի բանակային:

Ուրբաթ օրը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան էջում հայտարարել է. «Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված հարձակման հետևանքով, զոհվել է 63 սիրիացի զինծառայող»:

Թուրքիայի և Սիրիայի միջև սրվող լարվածության ֆոնին, թուրքական զորքերը շարունակում են ուժեղացնել  Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի տարբեր տարածքներում տեղակայված իրենց զորայիններին:

Սիրիայի բանակն արդեն ավելի քան մեկ ամիս, ահաբեկիչներից ազատագրում է Իդլիբ նահանգի տարբեր շրջանները: Իսկ նախորդ երկուշաբթի օրը, թուրքական բանակը, որ առանց նախազգուշացման մուտք էր գործել գործողությունների տարածք, սխալմամբ թիրախավորվել էր սիրիացիների կողմից: Դեպքից հետո, Դամսկոսի ու Անկարայի միջև հաաբերություններն ավելի են սրվել:
: