Ճապոնացիների 71 տոկոսը դեմ է Թրամփի վերընտրվելուն
Ճապոնիայի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ճապոնացիների 71.4 տոկոսի համոզմամբ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի վերընտրվելը բացասաբար կանդրադառնա Ճապոնիայի իրավիճակի վրա:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ճապոնիայի Կիոդո լրատվական գործակալության կողմից անցկացված սոցհարցման արդյունքերի համաձայն՝ հարցվածների 16.7 տոկոսն ակնկալում է, որ նախագահի պաշտոնում Թրամփի վերընտրվելը, դրական ազդեցություն կունենա:
Նույն սոցհարցման արդյունքներով՝ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի կառավարության վարկանիշն այս տարվա հունվար ամսի համեմատ, 8.3 տոկոս նվազել է, ահսնելով 41 տոկոսի: Սա Ճապոնիայի կառավարության վարկանիշի ամենամեծ անկումն է վերջին երկու տարիների ընթացքում: