Չինաստանում ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի ջերմությունը չափելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i117185-Չինաստանում_ռոբոտներ_են_ստեղծել_բազմության_մեջ_մարդկանց_մարմնի_ջերմությունը_չափելու_համար
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 18, 2020 12:26 Asia/Tehran
  • Չինաստանում ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի ջերմությունը չափելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Սիան քաղաքի (Շենսիի կենտրոնական նահանգ) Տրանսպորտային համալսարանի ինժեներները ռոբոտներ են ստեղծել բազմության մեջ մարդկանց մարմնի բարձր ջերմության հայտնաբերման համար՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձեռքով մեկ անգամով կարելի Է չափել սոսկ մեկ մարդու ջերմությունը, իսկ մեր ռոբոտները կարող են միաժամանակ այն չափել միանգամից մի քանի մարդու մոտ»,- մեջբերում Է գործակալությունը Սինանի Տրանսպորտային համալսարանի պրոֆեսոր Մեյ Սյուեսունի խոսքը:Նրա խմբի մշակած ջերմացույց սարքերը կարող են ոչ միայն չափել ջերմությունը, ալեւ ճանաչել եւ նույնականացնել դեմքերը:Ավելի վաղ Չինաստանի տեխնոլոգիական շատ ընկերություններ հայտնել են այնպիսի սարքերի մշակումների մասին, որոնք օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպես, օրինակ՝ Չինաստանի Neusoft IT-ընկերությունը հայտարարել Է շարժական ռոբոտների ստեղծման մասին, որոնք կատարում են շենքերի վարակազերծում, տեղափոխում բուժսարքավորանքներ եւ տեղեկատվություն հավաքում հիվանդների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://armenpress.am/arm/news/1005347.html