Անկարա. «ԱՄՆ-ն Թուրքիային կհանձնի Patriot հրթիռային համակարգը»
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է.«Մոտ աօագայում ԱՄՆ-ն Թուրքիային կհանձնի այս համակարգը»:
CNN Turk-ին տված հարցազրույցում, Հուլուսի Աքարն ասել է.«Սիրիայում բախումների ընդլայնումից ու Իդլիբում թուրք զորայինների սպանությունից հետո, ԱՄՆ-ն որոշել է Patriot ՀՕՊ համակարգը հանձնել Թուրքիային»:
Շեշտելով, որ Թուրքիան ունի ԱՄՆ-ի Patriot ՀՕՊ համակարգի կարիք, Աքարը հավելել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում չի աջակցում Թուրքիայի բանակին:
Այս ամսվա սկզբից, Սիրայի Իդլիբ նահանգում սպնավել է 16 թուրք զինծառայող:
Արդեն երկու ամիս է ինչ Սիրիան սկսել է ահաբեկիչներից Իդլիբ նահանգը մաքրագործելու գործողությունները և մինչ այժմ մեծ առաջխաղացումներ է ունեցել, սակայն Թուրքիան, որ դեմ է այս գործողություններին, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, բռնագրավել է Սիրիայի տարածքի մի մասը: