ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ
Փետրվար 22, 2020 10:06 Asia/Tehran
Իտալիա Պադովա քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է կորոնավիրուս ունեցող պացիենտ։ Եվրոպական ցամաքում սա կորոնավիրուսի հետեւանքով մահացության երկրորդ դեպքն է։
Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Մահացած պացիենտը եղել է 78 տարեկան։ Դեռեւս հայտնի չէ, թե տարեց տղամարդը որտեղ կարող էր վարակվել նոր տիպի կորոնավիրուսով։ Հայտնի է, որ Վենետո մարզում կա առնվազն եւս մեկ վիրուսակիր։ Նշենք, որ Իտալիայի Լոմբարդիայի եւ Լոդի մարզերում արձանագրվել է 14 վիրուսակիր, որոնցից հինգը բուժաշխատողներ են։
https://hraparak.am/post/d34902ccc86349405941a0360b0d5ec1
Պիտակ