Թուրքիան զգուշացրել է Սիրիային՝ ահաբեկչական խմբավորումների դիրքերի դեմ հարձակման կապակցությամբ
Թուրքիայի նախագահի խոսնակը Դամասկոսին զգուշացրել է Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ հարձակումները շարունակելու կապակցությամբ:
Իբրահիմ Քալինն ասել է.«Մինչև փետրվարի վերջը Սիրիայի զորայիննները պետք է դուրս գնան Իդլիբից»:
Նշելով, որ Անկարան այդ մասին Դամասկոսին տեղեկացրել է Իրանի և Ռուսաստանի միջոցով, Թուրքիայի նախագահի խոսնակն ասել է.«Սիրիան Իդլիբում իր հարձակումները շարունակելու դեպքում, Թուրքիայի կողմից ռազմական ծանր պատասխան է ստանալու»:
Ավելի քան երկու ամիս է, որ սկսվել է Իդլիբ նահանգն ահաբեկիչների ներկայությունից մաքրելու գործողությունը, սակայն Թուրքիան, որ դեմ է այդ քայլին, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով բռնազավթել է Սիրիայի տարածքի մի մասը:
Դամասկոսը և միջազգային շրջանակները խիստ դեմ են Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի բռնազավթմանը: