NASA-ն հրապարակել Է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման լուսանկարները
NASA-ն հրապարակել Է Անտարկտիդայի Իգլ կղզում հալվող սառցադաշտերի լուսանկարները:
Լուսանկարներն արվել են փետրվարի 4-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում Operational Land Imager հեռազոնդման սարքով, որը տեղակայված Է Landsat-8 արբանյակի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ փետրվարի սկզբին Անտարկտիկական թերակղզու հյուսիսային մասի «Էսպերանսա» գիտահետազոտական կայանում արձանագրվել Է պատմական ջերմաստիճանային ռեկորդ՝ զրոյից բարձր 18,3 աստճան: Մինչ այդ մայր ցամաքի համար ռեկորդային ցուցանիշը եղել Է 17,5 աստիճանը, որը գրանցվել Է 2015 թվականին: Փետրվարի 6-ից մինչեւ 11-ը ձյան ծածկույթը տասը սանտիմետր խորությամբ հալվել Է: Դա կազմել Է մեկ տարվա ընթացքում կուտակված ամբողջ ձյան հինգերորդ մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am