ԱՄՆ-ն աջակցում է Իդլիբում Թուրքիայի գործողություններին
https://parstoday.ir/hy/news/world-i117633-ԱՄՆ_ն_աջակցում_է_Իդլիբում_Թուրքիայի_գործողություններին
ԱՄՆ-ի պետդեպարտամենտն աջակցելով Թուրքիային ու ահաբեկիչներին, Սիրիային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2020 05:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն աջակցում է Իդլիբում Թուրքիայի գործողություններին

ԱՄՆ-ի պետդեպարտամենտն աջակցելով Թուրքիային ու ահաբեկիչներին, Սիրիային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում:

Ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է որ Վաշինգտոնը մտահոգված է Իդլիբում թուքր զինվորների դեմ իրականացվող օդային հարձակումների կապակցությամբ և ԱՄՆ-ը կանգնած է իր դաշնակիցների կողքին:

ԱՄՆ-ի կառավարությունը, որ վերջին երկու տարիներին աջակցում էր Սիրիայի հյուսիսում քուրդ աշխարհազորայինների դեմ Թուքրիայի հարձակումներին, այս անգամ հանդես է գալիս հաջակցություն Իդլիբում Անկարայի գործողությունների:

Թուրքիայի հետ կապված ահաբեկիչները նպատակ ունեին Սորաղեբում գործողություններ իրականացնել, սիրիական բանակի ուշադրությունը շեղելու նպատակով, որպեսզի բանակը չկարողանար ռազմական գործողություններ իրականացնել Իդլիբի հարավում գտնվող Ջաբալ Օլ Զավիե կարևոր շրջանում:

Հհինգշաբթի երեկոյան, Սիրիայի Ալ Բառե գյուղի մոտակայքում իրականացված ավիահարվածի եհտևանքով, զոհվեցին 33 թուրք զինծառայողներ: