Լավրով. ՆԱՏՕ-ի գործողությունները ոչնչացրել են փոխադարձ վստահությունը
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ Մոսկվայի առաջարկությունների անտեսումը, ցույց է տալիս լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ Մոսկվայի հետ համագործակցելու նկատմամբ այդ կառույցի անտարբերությունը:
ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Լավրովը հավելել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանը անվտանգության և փոխադարձ վստահության հարցերի վերաբերյալ տարբեր առաջարկներ է ներկայացրել Բրյուսելին, բայց պատասխան չի ստացվել:
Լավրովը նշել է. «Մենք եզրակացնում ենք, Հյուսիսատլանտյան դաշինքում տեղ չկա լարվածության նվազեցման և վստահության բարձրացման ծրագրի համար, ինչը մտահոգիչ է»:
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվայի համոզմամբ, Բալթյան տարածաշրջանում առկա խնդիրները ռազմական ճանապարհով չեն կարող լուծվվել, իսկ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ին ուղղված Ռուսաստանի առաջարկները դեռ օրակարգում են: