ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը
https://parstoday.ir/hy/news/world-i117864-ԱՄՆ_ին_անհանգստացնում_է_Թուրքիայի_կողմից_ռուսական_ՀՕՊ_համակարգերի_գնումը
Ամերիկացի ավագ պաշտոնյան մտահոգություն է հայտնել Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու Թուրքիայի քայլի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 15:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը

Ամերիկացի ավագ պաշտոնյան մտահոգություն է հայտնել Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու Թուրքիայի քայլի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հինգշաբթի օրն ասել է․-«Վաշինգտոնին մտահոգել է Թուրքիայի կողմից ռուսական S-400  ՀՕՊ համակարգերի գնումը»:

Ըստ հաղորդման՝ ռուսական  S-400  ՀՕՊ համակարգերը Թուրքիային մատակարարվելու գործընթացը կշարունակվի մինչև 2020 թվականի վերջը։ 

Ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր  Անկարային մատակարարել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր;

S-400 ՀՕՊ համակարգերի գնման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ 

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 2․5 միլիարդ դոլար:

Թուրքիայի իշխանությունները չնայած Սպիտակ Տան անհամաձայնությանն ընդգծել են, որ երբեք չեն հրաժարվելու այդ պայմանագրից;