Եվրոպայում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
Եվրոպական երկրներում ավելացել է կորոնավիրոսով վարակվածների թիվը:
Բրիտանիայում վարակավածների թիվը հասել է 90-ի, իսկ Հունաստանում՝ 31-ի:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հանկոկը հայտարարել է, որ առաջիկա շաբաթները դժվար են լինելու:
Հունաստանի առողջաահության նախարարությունը հայտարարել է, որ հինգշաբթի օրը, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 21-ով, հասնելով 31-ի:
Ավելի վաղ, Գերմանիայի «Ռոբերթ Քաջ» հետազոտական կենտրոնը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 349-ի:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում կա կորոնավիրոսով վարակված 285 մարդ:
ԱՀԿ տվյալներով, մինչ օրս ամբողջ աշխարհում կորոնավիրոսով վարակվել է 95607 մարդ, 3187 մարդ մահացել է: