ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտում են վենեսուելացի հիվանդ երեխաների բուժմանը
ԱՄՆ-ի ատժամիջոցները խոչընդոտում են վենեսուելացի հիվանդ երեխաների բուժմանը:
Մարդու իրավունքների և սոցիալական զարգացման Լատինական Ամերիկայի հիմնադրամի զեկույցում ասված է, որ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների պատժամիջոցները, խոչընդոտում են խրոնիկ հիվանդություններով հիվանդ երեխաների համար անհրաժեշտ դեղորայքի համար իրականացվող վճարումներին:
Հիմնադրամի ղեկավարա Մարիա Եվգենիա Ռաշինը իր բողոքն է հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների բացասական հետևանքների կապակցությամբ:
Ժնևում կայացած հանդիպման ժամանակ, Ռաշինը նշել է, որ Վենեսուելայում խրոնիկ հիվանդություններով տառապող երեխաները ունեն հատուկ բուժօգնության կարիք, ինչը հանարվոր չէ ապահովել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:
Նախկինում այս բժշկական ծառայությունների ամբողջ ծախսը հոգում էր Վենեսոեւլայի կառավարությունը: