Ենթադրություններ՝ կորոնավիրուսի տարածման հարցում ԱՄՆ-ի կենսաբանական հարձակման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i118378-Ենթադրություններ_կորոնավիրուսի_տարածման_հարցում_ԱՄՆ_ի_կենսաբանական_հարձակման_մասին
Թուրքիայի Աբանթ Իզզեթ Բայսալ համալսարանի գիտական կազմի անդամ Ալի Յամանը տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից աշխարհում կորոնավիրուսի դիտավորյալ տարածման և կենսաբանական հարձակման վերաբերյալ ենթադրությունների մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2020 14:39 Asia/Tehran
  • Ենթադրություններ՝ կորոնավիրուսի տարածման հարցում  ԱՄՆ-ի կենսաբանական հարձակման մասին

Թուրքիայի Աբանթ Իզզեթ Բայսալ համալսարանի գիտական կազմի անդամ Ալի Յամանը տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից աշխարհում կորոնավիրուսի դիտավորյալ տարածման և կենսաբանական հարձակման վերաբերյալ ենթադրությունների մասին։

Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի փոխանցմամբ՝ Ալի Յամանն ասել է․ «Կորոնավիրուսի վերանալուց հետո, ճշմարտությունը կբացահայտվի»։

Նա հավելել է․ «Եթե որևէ երկիր կենսաբանական պատերազմի ուղղությամբ ինչ-որ քայլ է անում,  վտանգավոր խաղի մեջ է մտնում»։

«Նման հիվանդությունները, որոնք  կարող են դառնալ կենսաբանական պատերազմի զենք, արագորեն տարածվելու և դառնալու են անվերահսկելի». ասել է Ալի Յամանը։

Նա ընդգծել է․ «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ այս երկիրը պայքարում  է կորոնավիրուսի դեմ»։