Ենթադրություններ՝ կորոնավիրուսի տարածման հարցում ԱՄՆ-ի կենսաբանական հարձակման մասին
Թուրքիայի Աբանթ Իզզեթ Բայսալ համալսարանի գիտական կազմի անդամ Ալի Յամանը տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից աշխարհում կորոնավիրուսի դիտավորյալ տարածման և կենսաբանական հարձակման վերաբերյալ ենթադրությունների մասին։
Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի փոխանցմամբ՝ Ալի Յամանն ասել է․ «Կորոնավիրուսի վերանալուց հետո, ճշմարտությունը կբացահայտվի»։
Նա հավելել է․ «Եթե որևէ երկիր կենսաբանական պատերազմի ուղղությամբ ինչ-որ քայլ է անում, վտանգավոր խաղի մեջ է մտնում»։
«Նման հիվանդությունները, որոնք կարող են դառնալ կենսաբանական պատերազմի զենք, արագորեն տարածվելու և դառնալու են անվերահսկելի». ասել է Ալի Յամանը։
Նա ընդգծել է․ «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ այս երկիրը պայքարում է կորոնավիրուսի դեմ»։