Չնայած կորոնավիրուսի տարածմանը, ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ չնայած Իրանում կորոնավիրուսի տարածմանը, շարունակելու է Իրանում իր քննչական առաքելությունը:
Չորեքշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է. «Չնայած աշխարհում կորոնավիրուսի տարածմանը, գործակալությունը շարունակելու է իր քննչական առաքելությունը և ոթչ Իրանում ոչ էլ աշխարհի ցանկացած վայրում, չի դադարեցնելու իր առաքելությունը»:
Ավելի վաղ, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման բերումով ՄԱԳԱՏԷ-ի ստուգողական որոշ աշխատանքները կվերածվեն հեռակա ստուգումների:
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է ԻԻՀ-ի լիարժեք համագործակցության մաիսն:
«5+1» խմբի հետ 2015թ. հունիսին կայացած միջուկային համաձայնությունից հետո իր միջուկային խաղաղանպատակ գործունեության շրջանակներում Իրանը ծավալուն համագործակցություն է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի հետ: