Մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանի մասնագիտական տոն
https://parstoday.ir/hy/news/world-i118531-Մարտի_23_ը_նշվում_է_որպես_Օդերևութաբանի_մասնագիտական_տոն
1950 թվականից մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 13:46 Asia/Tehran
  • Մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանի մասնագիտական տոն

1950 թվականից մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այդ օրը սկիզբ է դրվել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գործունեությանը: Կազմակերպությանն անդամակցում են աշխարհի 193 երկրներ: Հայաստանը միացել է այդ երկրներին 1992 թվականից, իսկ 2004 թ. ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեր երկրում մարտի 23-ը նշվում է որպես «Օդերևութաբանի մասնագիտական տոն»: Յուրաքանչյուր տարի Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Գործադիր Խորհուրդը որոշում է կարգախոս նվիրված այդ օրվան։ Այս տարվա կարգախոսն է «Կլիմա և ջուր»: Գլոբալ հիդրոլոգիական երևույթները՝ հեղեղումների և երաշտների տեսքով, ինչպես նաև ջրօգտագործման ոլորտում հնարավոր կոնֆլիկտները մեր մոլորակի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերների և սպառնալիքների թվում են, ինչը հատկապես կարևորվում է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում: Շտապ անհրաժեշտ է կատարելագործել ջրային ռեսուրսների կանխատեսման մոնիտորինգի և կառավարման համակարգը, ինչպես նաև լուծել ջրի ավելցուկի, սղության կամ գերաղտոտման խնդիրը: Համաշխարհային օդերևութաբանական օրն անց է կացվում ՀՕԿ-ի և ազգային օդերևութաբանական ու հիդրոլոգիական ծառայությունների գործունեության մասին հասարակության լայն շերտերին տեղեկացնելու համար: Իր հերթին վերոնշյալ գործունեության նպատակն է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին նախազգուշացումների և կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքների մասին ահազանգումը, քանի որ այսօր կլիմայի արագ փոփոխումը մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից է:

Armenpress.am