Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն
https://parstoday.ir/hy/news/world-i118946-Աշխարհում_ռազմական_գործողությունների_դադարեցման_կոչին_միացել_է_70_պետություն
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2020 05:24 Asia/Tehran
  • Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», - ասել է Գուտերեշը:

Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված:

Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարհային հրադադարի կոչ է արել՝ պայմանավորաշ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։

Armenpress.am