Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Deutsche Welle
https://parstoday.ir/hy/news/world-i119033-Նյու_Յորքի_կենդանաբանական_այգու_վագրի_մոտ_կորոնավիրուս_է_հայտնաբերվել._deutsche_welle
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս էհայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2020 08:41 Asia/Tehran
  • Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս էհայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Նադյա անունով վագրի մոտ, որը 4 տարեկան է, հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տրամադրել է կենդանաբանական այգու ղեկավարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ևս մեկ վագրի ու աֆրիկյան առյուծների մոտ նկատվում է չոր հազ: Այգու ղեկավարությունը ենթադրում է, որ վարակը փոխանցվել է աշխատակիցներից մեկից, ում մոտ այդ ընթացքում հիվանդության ախտանշանները բացակայել են: Նշվում է, որ կենդանիներն ակտիվ են, ակնկալվում է, որ կապաքինվեն:

«Deutsche Welle»-ն հավելում է, որ մարդուց կենդանուն վարակի փոխանցման դեպք գրանցվել էր Բելգիայում, երբ կատուն վարակվել էր իր տիրոջից: Հոնկոնգում նման դեպք գրանցվել էր շների հետ կապված:

https://armenpress.am/arm/news/1011266.html