Երկիր մոլորակին կանխատեսել են հերթական աղետը
https://parstoday.ir/hy/news/world-i119072-Երկիր_մոլորակին_կանխատեսել_են_հերթական_աղետը
Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների ներկայիս քանակը բարձր է, ինչը կհանգեցնի հետագայում համաշխարհային մասշտաբի «շատ լուրջ իրավիճակի», համարում է հետազոտող էնդրյու Գլիքսոնը, հաղորդում է Oane-ն։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 07, 2020 07:17 Asia/Tehran
  • Երկիր մոլորակին կանխատեսել են հերթական աղետը

Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումների ներկայիս քանակը բարձր է, ինչը կհանգեցնի հետագայում համաշխարհային մասշտաբի «շատ լուրջ իրավիճակի», համարում է հետազոտող էնդրյու Գլիքսոնը, հաղորդում է Oane-ն։

Նա կանխատեսել է մարդկության համար մեծամասշտաբ աղետ, որը գերազանցում է վերջին մահացության հետեւանքները։ Նրա խոսքով՝ մթնոլորտում ածխաթթու գազի արտանետման դեպքեր արդեն եղել են, ինչը հանգեցրել է որոշ կենդանի էակների անհետացման։ Մինչդեռ այդ ժամանակ դա պայմանավորված էր բնական երեւույթներով (օրինակ՝ սուպերհրաբուխների ժայթքումով), իսկ ներկայիս իրավիճակը յուրահատուկ է, քանի որ առաջացել է անմիջականորեն մարդու գործունեության հետեւանքով։

Իր սեփական հետազոտության արդյունքներով՝ Գլիքսոնը պարզել է, որ CO2-ի արտանետման ներկայիս տեմպերն ավելի բարձր են, քան 65 միլիոն տարի առաջ․ հենց այդ ժամանակ էին անհետացել դինոզավրերը։ Թվերը նույնպես ավելի բարձր են, քան պալեոցեն-էոցենային ջերմային մաքսիմումի ժամանակ։

Մինչդեռ դեռեւս մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան չի հասել իր կրիտիկական նշաձողին, եւ դա թույլ է տալիս բազմաթիվ կենդանի արարածներին հարմարվել այդպիսի փոփոխություններին։ Չի բացառվում, որ գլոբալ մասշտաբներով անհետացման գործընթացն արդեն սկսվել է, նշել է Գլիքսոնը։

News.am