ՄԱԳԱՏԷ. Չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Իրանում մեր դիտորդական առաքելությունը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i119184-ՄԱԳԱՏԷ._Չնայած_կորոնավիրուսի_պանդեմիային_Իրանում_մեր_դիտորդական_առաքելությունը_շարունակվում_է
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Իրանում այդ կառույցի դիտորդական առաքելությունը շարունակվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2020 05:36 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ. Չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Իրանում մեր դիտորդական առաքելությունը շարունակվում է

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Իրանում այդ կառույցի դիտորդական առաքելությունը շարունակվում է:

Կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանում և այլ երկրներում  դիտորդների աշխատանքը շարունակվում է ժամանակակից տեխնիկական հնարավորությունների միջոցով:

Հայտարարության մեջ ասված է, որ կազմակերպությունը հետևում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանաքով ստեղծված իրավիճակին, և դիտորդական առաքելությունները ոչ մի րոպե չեն դադարեցվելու:

Վերջերս, ՄԱԳԱՏԵ-ում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը բարձր է գնահատել Իրանի համագործակցությունը  գործակալության հետ: