Օվկիանոսի խորքերում գտել են 50 մետրանոց գիշատիչ՝ մահաբեր թույնով
https://parstoday.ir/hy/news/world-i119271-Օվկիանոսի_խորքերում_գտել_են_50_մետրանոց_գիշատիչ_մահաբեր_թույնով
Շմիդտի օվկիանոսագիտության ինստիտուտի ստորջրյա սարքը տեսանկարել է հսկայական սիֆոնոֆոր, որը պատկանում է Apolemia տեսակին: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2020 08:54 Asia/Tehran
  • Օվկիանոսի խորքերում գտել են 50 մետրանոց գիշատիչ՝ մահաբեր թույնով

Շմիդտի օվկիանոսագիտության ինստիտուտի ստորջրյա սարքը տեսանկարել է հսկայական սիֆոնոֆոր, որը պատկանում է Apolemia տեսակին: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:

Բացառիկ թելանման էակին գտել են Ավստրալիայի արևմտյան ափերին` Նինգալու կանյոնի խոր ջրերում: Գիտնականների գնահատականներով` նրա արտաքին օղակի տրամագիծը կազմել է մոտ 15 մետր, իսկ երկարությունը կարող է հասնել 50 մետրի և համապատասխանում է 11 հարկանի շենքի բարձրությանը: «Ամենայն հավանականությամբ, դա գիտությանը հայտնի ամենամեծ նմուշն է»,- նշվում է Շմիդտի ինստիտուտի Twitter-ի էջում:

Ամերիկացի կենսաբան Ռեբեկա Հելմը (Rebecca Helm) չի բացառում, որ սիֆոնոֆորը, որին գտել են մասնագետները, մեծացել է տասնյակ և նույնիսկ 100 տարի: «Ես շատ անգամ եմ եղել գիտարշավներում, բայց երբեք չեմ տեսել նման բան»,- ասում է նա: Նրա խոսքով` նմուշների մեծամասնությունը, որոնք նրան հանդիպել են, եղել են 20 սմ-ից մինչև 1 մետր երկարությամբ:

1in.am