ԱՄՆ-ը շարունակում է S-400 հրթիռային համակարգի հարցով սպառնալ Թուրքիային
Ապրիլ 21, 2020 08:36 Asia/Tehran
ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է, որ S-400 հրթիռային պաշտպանական համակարգն ակտիվացնելու դեպքում, Անկարայի դեմ պատժամիջոցներ կսահմանվի:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգամ Օրթգուսը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը դեմ է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգի գնմանը և մտահոգված է այդ կապակցությամբ:
Ամերիկացի պաշտոնյան ասել է.«Մենք պնդում ենք, որ Թուրքիան ռուսական S-400 համակարգն ակտիվացնելու դեպքում, Անկարան կենթարկվի պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի թշնամիներին դիմակայելու օրենքին:
2019թ. հուլիսին սկսվել է ռուսական S-400 հրթիռային համակարգի հանձնումը Թուրքիային:
Պիտակ