Ապրիլ 21, 2020 19:24 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է արևմտյան Ասիայում միլիոնավոր երեխաներին սպառնացող աղքատության մասին

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ահազանգել է կորոնավիրուսի պանդեմիայի և առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքով արևմտյան Ասիայում միլիոնավոր երեխաների՝ ծայրահեղ աղքատության մեջ հայտնվելու մասին։

«2020 թվականին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում մոտ ութ միլիոն երեխաների վրա կարող են ազդել  կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ընկերությունների փակվելը,  մեկ միլիոն 700 հազար աշխատատեղերի կորուստը, աշխատավարձերի  վճարումների կասեցումը  և կարանտինի ռեժիմի հետևանքները», հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատման՝ Սիրիայում, Եմենում, Սուդանում, Պաղեստինյան տարածքներում, Իրաքում և Լիբիայում ընթացող հակամարտությունների հետևանքով 25 միլիոն երեխաներ ապրում են աղքատության մեջ։ 

 

Պիտակ