Ինչո՞ւ քաղաքականացվեց Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i119719-Ինչո_ւ_քաղաքականացվեց_Հայոց_ցեղասպանությունը
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Ապրիլ 23, 2020 12:51 Asia/Tehran
  • Ինչո՞ւ  քաղաքականացվեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

«National Interest» ամերիկյան պարբերականում լույս է տեսել «Ինչո՞ւ քաղաքականացվեց Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածը։ 

«Թուրքիայի, Իսրայելի, և ԱՄՆ-ի հայ ու հրեա համայնքների և ԱՄՆ-ի կառավարությունների  միջև պայքարն ու հակամարտությունը նպաստել են տասնամյակներ շարունակ հայերի ջարդերի քաղաքականացմանը». ասված է հոդվածում։

«National Interest»-ը հղում անելով հայերին գրում է․ «1914-1921 թթ․-ին Օսմանյան կայսրության կողմից  իրականացված Հայոց Ցեղասպանության հետևանքով Թուրքիայում ու սահմանային շրջաններում ապրող մեկուկես միլիոն հայեր զոհվեցին »։

Սկսած 1923 թվականից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունն ու ճնշում գործադրում իր դաշնակիցների նկատմամբ, որպեսզի վերջիններս այդ իրադարձությունները «ցեղասպանություն» չանվանեն:

Ինչպես գրում է պարբերականը,ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական պայքարը սկսվել է 1976 թվականից՝ Ջիմի Քարթերի նախագահության ժամանակաշրջանից:  

Քարթերի ու նրա վարչակազմի ռազմավարությունն էր՝ Հոլոքոստն օգտագործել ԱՄՆ-ի հրեաներին սիրաշահելու համար։ Հենց այդ ժամանակ որոշվեց Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարան բացել։

Հոլոքոստի  հիշատակը վառ պահելու Քարթերի ջանքերը հայ համայնքին մղեցին մտածել արդեն մոռացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ հիշողությունը վերականգնելու մասին։

Թուրքիայի կառավարությանը մտահոգում էր թանգարանը: Նրանք դիմեցին իրենց դաշնակից Իսրայելին: Թուրքիան ճնշում գործադրեց Իսրայելի վրա, որպեսզի վերջինս ճնշում գործադրելով Վաշինգտոնի վրա ազդի թանգարանի հայեցակարգի վրա ու այնպես անի, որ  Հոլոքոստի թանգարանում  հայերը բացառվեն հուշահամալիրից։ Եվ այդպես էլ եղավ։

Ի՞նչ փոխվեց 2019 թվականին: «National Interest»  պարբերականում լույս տեսած հոդվածում մի քանի պատճառ է նշվում, որոնց թվում են Թուրքիայի կողմից ռուսական հակաօդային համակարգերի գնումը, և Սիրիայի հյուսիսային հատվածի դեմ Թուրքիայի ռազմական հարձակումը: «Կոնգրեսը հզոր պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ: Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը միջոցների փաթեթի մի մասն էր»,-ասված  է հոդվածում

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ն վճռական է դաշնային ռեսուրսներ տրամադրելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման համար,ինչպիսին արեց Հոլոքոստի թանգարանի բացման համար։