Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է 1915 թվականի ապրիլի 24-ի իրադարձությունների վերաբերյալ (Հայոց ցեղասպանություն) ԱՄՆ նախագահի հայտարարությունները:
Շաբաթ օրը, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ 1915 թվականի ապրիլի 24-ի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները քաղաքական էին և ուղղված Անկարայի դեմ:
Մերժելով ապրիլի 24-ի վերաբերյալ մեղադրանքները, Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է. «Այս հայտարարություններն անհիմն են»:
Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիների իրադարձությունները հետաքննելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորման Անկարայի առաջարկն ուժի մեջ է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը որակել է որպես մեծ ողբերգություն:
Ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածի 105-ամյակը: Անմարդկային հանցագործություն, որը հայերը կոչում են ցեղասպանություն: