Վենեսուելա. «Արկածախնդրությունների փոխարեն ԱՄՆ-ն թող վերահսկի իր զինված ուժերին»
Վենեսուելայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի բանակին կոչ է արել Կարակասի դեմ քայլեր ձեռնարկելու փոխարեն, զբաղվել իր զինծառայողների շրջանում կորոնավիրուսի տարածման հարցով:
Հինգշաբթի օրը, Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան դատապարտել է Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում ԱՄՆ-ի ծովային գվարդիայի կողմից վենեսուելական երկու ձկնորսական նավակների բռնագրավումը:
Արեասան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ-ի ծովուժը, հասարակության ուշադրություն շեղելու նպատակով իրականացվո քայլերով չպետք է վտանգի ամերիկացի զինծառայողների կյանքը: ԱՄՆ ծովուժը պետք է համարձակություն ունենա պայքարել բանակում կորոնավիրուսի տարածման դեմ»:
Խոսքն ուղղելով իր ամերիկացի պաշտոնակցին, Արեասան գրել է. «ԱՄՆ-ում ավելի քան 1 մլն. մարդու կորոնավիրոսով վարակված լինելու, ավելի քան 60 հազարի մահվան և տնտեսությանը հասցված վնասների միակ պատասխանատուն կառավարությունն է: Ձեր սխալներն ու ձախողումները ծածկելու համար դադարեցրեք օգտագործել Վենեսուելային»: