Վենեսուելան ԱՄՆ-ի դեմ հայց կներակայացնի Միջազգային քրեական դատարան
https://parstoday.ir/hy/news/world-i120069-Վենեսուելան_ԱՄՆ_ի_դեմ_հայց_կներակայացնի_Միջազգային_քրեական_դատարան
Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը պատրաստվում է նորից հայց ներակայացնել ԱՄՆ-ի դեմ, քանի որ Թրամփի կառավարությունը խոչընդոտում է Կարակասի և Մեքսիկո Սիթիի միջև կնքված «Նավթ սննդամթերքի դիմաց» համաձայնագրի իրագործմանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 02, 2020 19:21 Asia/Tehran
  • Վենեսուելան ԱՄՆ-ի դեմ հայց  կներակայացնի Միջազգային քրեական դատարան

Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը պատրաստվում է նորից հայց ներակայացնել ԱՄՆ-ի դեմ, քանի որ Թրամփի կառավարությունը խոչընդոտում է Կարակասի և Մեքսիկո Սիթիի միջև կնքված «Նավթ սննդամթերքի դիմաց» համաձայնագրի իրագործմանը։

Խորխե Արեազան  ուրբաթ օրն ասել է․ «ԱՄՆ-ը հերթական թշնամական ու անմարդկային քայլն է  անում Կարակասի դեմ: Վաշինգտոնը փորձում է փակել Վենեսուելայի և Մեքսիկայի միջև կնքված «Նավթ սննդամթերքի դիմաց» համաձայնագրի իրագործման բոլոր ճանապարհները»։

Վենեսուելայի ԱԳ նախարարն ընդգծել է․ «Այդ պատճառով, այս երկիրը պատրաստվում է Վաշինգտոնի դեմ հայց ներկայացնել միջազգային քրեական դատարան»։

Արեազան հավելել է «ԱՄՆ Պետքարտուղարությունը և  գանձապետական դեպարտամենտն ասում են, որ քննարկում են երկու մեքսիկական ընկերությունների իրավիճակը,որոնք «Նավթ սննդամթերքի դիմաց» համաձայնագրի շրջանակում համագործակցում են Վենեսուելայի հետ ։

Վենեսուելան և Մեքսիկան 2019 թվականին են ստորագրել այդ համաձայնագիրը։ Վաշինգտոնը փորձում է Մեքսիկայի դեմ ճնշում գործադրելու միջոցով  չեղարկել համաձայնագիրը։