Կանխատեսվում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվն առաջիկա ամիս կկրկնապատկվի
Մայիս 05, 2020 05:51 Asia/Tehran
Սպիտակ տան ներքին զեկույցում կանխատեսվել է, որ առաջիկա ամիս, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կհասնի օրական 200, իսկ զոհերի թիվը՝ 3 հազարի:
New York Times- ը հաղորդել է, որ կանխատեսումների համաձայն, մինչև առաջիկա ամսվա վերջն ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կաճի ութ անգամ, իսկ մահացությունների թիվը կկրկնապատկվի:
Կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի վարչակազմի թերացումների հետևանքով, այդ երկրում ճգնաժամ է առաջացել:
Նախագահ Թրամփն իր թերացումները կոծկելու նպատակով, ճգնաժամի առաջացման մեջ մեղադրում է Չինաստանին և ԱՀԿ-ին, հայտարարելով, որ վերջիններս ճշգրիտ տեղեկություններ չեն տրամադրել վիրուսի մասին:
Պիտակ