ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i120176-ՌԴ_վարչապետի_մամուլի_քարտուղարը_մանրամասներ_է_հայտնել_նրա_առողջական_վիճակի_մասին
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունըտեղեկացնում է, որ այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 13:16 Asia/Tehran
  • ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունըտեղեկացնում է, որ այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:

«Վարչապետը շարունակում է գտնվել պետական բուժհաստատություններից մեկում բժիշկների հսկողության ներքո: Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է: Բուժումն ընթանում է ըստ պլանավորվածի՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլատրվել են Առողջապահության նախարարության կողմից այդ հիվանդության բուժման համար: Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- նշել է նրա մամուլի քարտուղարը:

Ապրիլի 30-ին Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել է, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

https://armenpress.am/arm/news/1014298.html