ԱՄՆ քաղաքացիները չեն վստահում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալներին
https://parstoday.ir/hy/news/world-i120213-ԱՄՆ_քաղաքացիները_չեն_վստահում_կորոնավիրուսի_վերաբերյալ_պաշտոնական_տվյալներին
ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների համաձայն, այդ երկրի քաղաքացիները չեն հավատում կորոնավիրուսի զոհերի թվի վերաբերյալ կառավարության հրապարակած տվյալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2020 12:21 Asia/Tehran
  • ԱՄՆ քաղաքացիները չեն վստահում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալներին

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների համաձայն, այդ երկրի քաղաքացիները չեն հավատում կորոնավիրուսի զոհերի թվի վերաբերյալ կառավարության հրապարակած տվյալներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Ipsos- ի և Axios- ի համատեղ  անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիները թերահավատորեն են վերաբերվում կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ կառավարության հայտարարած տվյալներին:

Axios-ը գրել է. «Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ կառավարության հայտարարած տվյալների նկատմամբ ամերիկացիների վստահությունը  անցած մի քանի շաբաթների ընթացքում  53-ից նվազել է 38 տոկոսի»:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 72 հազար 200 մարդ: