Ամերիկացի բուժքույրերը բողոքի ցույց են իրականացրել Սպիտակ տան դիմաց
Մի խումբ ամերիկացի բուժքույրեր, հավաքվել են Սպիտակ տան դիմաց ՝ բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանիչ սարքավորումների բացակայության դեմ:
Խորհրդանշական քայլով, ամերիկացի բուժքույրերը գետնին են դրել 88 սպիտակ կոշիկ, որպես հարգանքի տուրք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում զոհված բուժքույրերի հիշատակին, ինչից հետո կարդացել են նրանց անունները:
Նախորդ ամիս նույնպես, բուժքույրերը նման բողոքի ցույց էին իրականացրել Սպիտակ տան դիմաց:
Ի պատասխան բողոքի ցույցերի և Բուժքույրերի ամերիկյան ասոցիացիայի նախագահ Սոֆիա Թոմասի քննադատության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարեց, որ երկրում բժշկական սարքավորումների բացակայության վերաբերյալ լուրերը կեղծ են:
Բուժքույրերի ամերիկյան ասոցիացիայի նախագահ Սոֆիա Թոմասն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտպանիչ դիմակների բացակայության պատճառով, պարտավոր է դիմակը կրել նախատեսվածից ավելի երկար:
ԱՄՆ-ում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշը: