Ամերիկացի բուժքույրերը բողոքի ցույց են իրականացրել Սպիտակ տան դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i120291-Ամերիկացի_բուժքույրերը_բողոքի_ցույց_են_իրականացրել_Սպիտակ_տան_դիմաց
Մի խումբ ամերիկացի բուժքույրեր, հավաքվել են Սպիտակ տան դիմաց ՝ բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանիչ սարքավորումների բացակայության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 13:57 Asia/Tehran
  • Ամերիկացի բուժքույրերը բողոքի ցույց են իրականացրել Սպիտակ տան դիմաց

Մի խումբ ամերիկացի բուժքույրեր, հավաքվել են Սպիտակ տան դիմաց ՝ բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պաշտպանիչ սարքավորումների բացակայության դեմ:

 Խորհրդանշական քայլով, ամերիկացի բուժքույրերը գետնին են դրել 88 սպիտակ կոշիկ,  որպես հարգանքի տուրք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում զոհված բուժքույրերի հիշատակին, ինչից հետո կարդացել են նրանց անունները:

Նախորդ ամիս նույնպես, բուժքույրերը նման բողոքի ցույց էին իրականացրել Սպիտակ տան դիմաց:

Ի պատասխան բողոքի ցույցերի և Բուժքույրերի ամերիկյան  ասոցիացիայի նախագահ Սոֆիա Թոմասի քննադատության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարեց, որ երկրում բժշկական սարքավորումների բացակայության վերաբերյալ լուրերը կեղծ են:

Բուժքույրերի ամերիկյան ասոցիացիայի նախագահ Սոֆիա Թոմասն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտպանիչ դիմակների բացակայության պատճառով, պարտավոր է դիմակը կրել նախատեսվածից ավելի երկար:

ԱՄՆ-ում գրանցվել է աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ամենաբարձր ցուցանիշը: