Գիտնականները հերքել են կորոնավիրուսի մասին վարկածը, որը կարող է «աղետաբեր» լինել
Կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու մասին ցանկացած պնդում հղի է աղետով․ տվյալ իմունիտետը չի ձևավորվել դեռ աշխարհի ոչ մի երկրում, գտնում են Բլումբերգում Ջոն Հոփքինսի անվան Հանրային առողջապահության ինստիտուտի համաճարակաբանության դեպարտամենտի ամերիկացի գիտնականները։
Աշխարհի բոլոր երկրներում վարակվածները բնակչության թվի առավելագույնը 4% են կազմել, իսկ կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար պետք է, որ հիվանդանան 70%-ը։ ԱՄՆ-ում, օրինակ, կորոնավիրուսով վարակվել է 1,25 միլիոն մարդ, իսկ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար անհրաժեշտ կլիներ մոտ 200 միլիոն։
Միևնույն ժամանակ գիտնականները զգուշացրել են զերծ մնալ կորոնավիրուսով դիտավորյալ վարակվելուց։
Եթե կորոնավիրուսը շարունակի տարածվել այս նույն տեմպերով, ապա ԱՄՆ-ում կոլեկտիվ իմունիտետ կձևավորվի միայն 2021 թվականին։ Սակայն դա նշանակում է, որ կմահանա մինչև 500 հազար մարդ։
1in.am