Վենեսուելայում հակակառավարական գործողության ձերբակալված մասնակիցների թիվն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i120390-Վենեսուելայում_հակակառավարական_գործողության_ձերբակալված_մասնակիցների_թիվն_աճել_է
Վենեսուելայում ձերբակալվել են Նիկոլաս Մադուրոյի դեմ դավադրություն կազմակերպած զինված խմբավորման ևս 11 անդամներ: Այսպիսով, ձերբակալվածների թիվը հասել է 40-ի:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 11, 2020 09:02 Asia/Tehran
  • Վենեսուելայում հակակառավարական գործողության ձերբակալված մասնակիցների թիվն աճել է

Վենեսուելայում ձերբակալվել են Նիկոլաս Մադուրոյի դեմ դավադրություն կազմակերպած զինված խմբավորման ևս 11 անդամներ: Այսպիսով, ձերբակալվածների թիվը հասել է 40-ի:

Վենեսուելայի ծովուժի հրամանատար  Ռեմիգո Քեբալլոսը Թվիթերում գրել է. «Կիրակի օրը ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման ևս 11 անդամներ»:

Մայիսի երեքին, Վենեսուելայի անվտանգության ուժերը ձերբակալել էին այս խմբավորման մի շարք  անդամների, որոնցից երկուսև աշխատել են ամերիկյան SilverCorp USA կազմակերպության համար:

Կարակասը հայտարարել է, որ կառավարության դեմ ուղղված գործողությունը չեզոքացվել է, հավելելով, որ զինված խմբավորումը նպատակ է ունեցել առևանգել Նիկոլաս Մադուրոյին ու տեղափոխել ԱՄՆ:

Մադուրոն այս կապակցությամբ հայտարարել է, որ դավադրության հետևում կանգնած է ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Խուան Գուայդոն: