Մեղավորը մարդն է. բրազիլացի գիտնականը խոսել է համավարակների առաջացման պատճառների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i120564-Մեղավորը_մարդն_է._բրազիլացի_գիտնականը_խոսել_է_համավարակների_առաջացման_պատճառների_մասին
Բնապահպանական անկայունությունն ու վայրի էկոհամակարգերի վերացումն արդեն հանգեցրել են ՄԻԱՎ-ի, Էբոլա տենդի տարածմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2020 07:30 Asia/Tehran
  • Մեղավորը մարդն է. բրազիլացի գիտնականը խոսել է համավարակների առաջացման պատճառների մասին

Բնապահպանական անկայունությունն ու վայրի էկոհամակարգերի վերացումն արդեն հանգեցրել են ՄԻԱՎ-ի, Էբոլա տենդի տարածմանը։

Բրազիլիացի բնապահպան Դևիդ Լապոլան ասել է, որ բնապահպանական բալանսի խախտման, օրինակ` Ամազոնիայում անտառահատման հետևանքով, կարող է SARS-COV-2-ի պես համավարակ առաջանալ։ Տեղեկությունը հայտնում է AFP-ն։

Նա նշել է, որ կենդանիների տարածման գոտիներում մարդու ներխուժման պատճառով կենդանածին հիվանդությունների քանակը միայն աճելու է։

Գիտնականի կարծիքով՝ COVID-19-ի նոր տեսակը փոխանցվել է չղջիկներից։ Լապոլայի խոսքով՝ Ամազոնիայում ահռելի քանակությամբ «նման վարակների պաշար» կա, որը կենդանիներից կարող է մարդկանց անցնել։

Նա վստահ է, որ նախկինում բնապահպանական անկայունությունն ու վայրի էկոհամակարգերի վերացումն արդեն հանգեցրել են ՄԻԱՎ-ի, Էբոլա տենդի ու մլակային տենդի տարածմանը։

Գերմանացի գիտնականը COVID-19 համավարակի 3 ալիք է կանխատեսել

«Երբ էկոլոգիական դիսբալանս է առաջանում, վարակը կարող է կենդանիներից մարդկանց անցնել», - ասել է նա։

Բնապահպանը նշել է, որ Ամազոնիայի անտառահատումները շատ արագ տեմպերով են ընթանում, միայն այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում մոտ 1,2 քառակուսի կիլոմետր անտառ է հատվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

armeniasputnik.am