Սանդերս. Կես միլիոն ամերիկացիներ քնում են փողոցներում, 40 միլիոնն աղքատ են
Երկուշաբթի օրը, Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը Թվիթերում հայտարարել է, որ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ առողջության ապահովագրություն չունեն, մոտ 40 միլիոն ամերիկացիներ ապրում են աղքատության մեջ, իսկ 500 հազար մարդ քնում է փողոցներում:
Կիրակի օրը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Բերնի Սանդերսը քննադատել է Սպիտակ տան գործունեությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, ասելով. «Ամերիկացիները կանգնած են մի նախագահի առջև, որը բացի ինքն իրենից, աշխարհի բոլոր մարդկանց մեղադրում է այն խնդիրների համար, որոնց առջև կանգնած են Միացյալ Նահանգները»:
Անցյալ հինգշաբթի օրը, ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտը հայտարարեց, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով, ավելի քան 36 միլիոն ամերիկացիներ գործազուրկ են դարձել: