Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը
https://parstoday.ir/hy/news/world-i120769-Այսօր_նշվում_է_Հանուն_երկխոսության_եւ_զարգացման_մշակութային_բազմազանության_համաշխարհային_օրը
2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մայիս 21, 2020 05:58 Asia/Tehran
  • Այսօր նշվում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը

2003 թվականի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը (World Day for Cultural Diversity for Dialogue and Development):

Մշակութային բազմազանությունը ոչ միայն տնտեսական աճի զարգացման շարժիչ ուժն է, այլեւ միջոց ավելի լիարժեք մտավոր, զգայական, բարոյական եւ հոգեւոր կյանքի համար: Սա ամրագրված է մշակույթի հարցերով բոլոր 7 կոնվենցիաներում, որոնք ապահովում են մշակութային բազմազանության խթանման համար ամուր հիմքը: Մշակութային բազմազանությունը ամենաարժեքավոր ակտիվն է, որը պարտադիր պայման է աղքատության ծավալների կրճատման եւ կայուն զարգացման հասնելու գործում:

Այսօր այս տոնը նշում են աշխարհի շատ երկրներում, ինչը մարդկանց թույլ է տալիս գիտակցել մշակութային բազմազանության արժեքները եւ ժողովուրդների միջեւ համագործակցության զարգացման հնարավորություն է ընձեռում:

News.am